Մեր մասին

Մեր ընկերությունը

ՀԻԼԿՈ ՍՊԸ-ն բացառիկ իրավունքներով ներկայացնում է Hilarius Haarlem Holland BV (HILCO)հոլանդական ընկերությունը Հայաստանում` առաջարկելով եռակցման համար նախատեսված` էլեկտրոդների, լարերի եւ այլ պարագաների ամբողջական տեսականի: Առաջարկվող տեսականին նախատեսված է մաքուր պողպատի, չժանգոտվող պողպատի, տարբեր գունավոր մետաղների եւ այլ մետաղների եռակցման համար: 
Արտադրության կազմակերպման բարձր որակը եւ ճշգրտորեն ընտրված քիմիական բաղադրությունները միջազգայնորեն ճանաչվել են սերտիֆիկացնող կառույցների կողմից. Lloyds Register of Shipping, ABS, DNV, TuV:

ՀԻԼԿՈ ընկերությունը Հայաստանում Ձեր իդեալական գործընկերն է շինարարության, արտադրության, վերոնորոգման, վերականգնման բոլոր ոլորտներում: Այդ բնագավառներում անհրաժեշտ է ունենալ առանձնահատուկ մոտեցումներ` կիրառելով HILCO-ի 100-ամյա փորձը, գիտելիքները եւ տեսականու ամբողջական ցանկը:


HILCO-ն ծառայություններ է մատուցում աշխարհի ավելի քան 100 երկրներում: Որպես արդյունք մենք ունենք ամուր կապեր եռակցող արհեստավորների, մասնագետների, ինժեներների, շինարարների, տեխնիկների, արտադրության ղեկավարների եւ այլ մասնագետների հետ: HILCO ապրանքանիշը եւ կանաչ գույնի հզորությունը մեր եւ Ձեր հաջողության գրավականներն են: Հանրահայտ 5 տառերը ճանաչելի են ամենուրեք` ներկայացնելով բարձրագույն որակ եւ առանձնահատուկ ծառայություն: